ԱՄՆ-ում խստացնում են հանրահավաքների անցկացման օրենքները զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին
Առնվազն 10 օրինագիծ ներկայացվել է ԱՄՆ տարբեր նահանգների օրենսդիր ժողովներում հանրապետականների քննարկմանը, որոնք խստացնում են բողոքի ակցիաներ անցկացնելու պայմանները։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով Bloomberg գործակալությանը:
Նշվում է, որ մասնավորապես Վաշինգտոն նահանգի սենատոր Դուգ Էրիկսոնն առաջարկում էր պատժել այն ցուցարարներին, որոնք իրենց գործողություններով խաթարում են տնտեսությունը։ Իսկ Միսուրիում առաջարկել են արգելել ցուցարարներին կրել դիմակներ, Այովայում՝ պատժել հնգամյա ազատազրկմամբ տրանսպորտային հանգույցները փակելու փորձի համար:
Ինչ վերաբերում է Միչիգանին, ապա այստեղ առաջարկվել է բարձրացնել տուգանքի չափը՝ արդյունաբերական ձեռնարկությունների ու մասնավոր տների դիմաց հանրահավաքներ կազմակերպելու համար, իսկ ՄԻնեսոթայում՝ ցուցարարներին տուգանել փողոցում աղբ նետելու համար։