Միլիարդատեր Վինսենտ Վիոլան հրաժարվել է նախարարի պաշտոնից
Զինվորական ծառայության վետերան, մլիարդատեր Վինսենտ Վիոլան հրաժարվել է ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնից: Այս մասին գրում է Reuters-ը:
«Պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը հիասթափված է, բայց հասկանում և հարգում է պարոն Վիոլայի ընտրությունը»,- ասվում է Պենտագոնի հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ մոտ ժամանակներս Մեթթիսը նոր թեկնածություն կներկայացնի:
Հաղորդվում է, որ Վիոլան հրաժարվել է պաշտոնից ընտանեկան բիզնեսը չթողնելու համար: