Միչիգանի մոտ 2 միլիոն բնակչի անձնական տվյալները համացանցում են հայտնվել անսարքության պատճառով
Միչիգանում անսարքության պատճառով համացանցում հրապարակվել են շուրջ 2 միլիոն բնակչի անձնական տվյալներ: Այս մասին գրում է Associated Press-ը:
Հստակեցվում է, որ անսարքությունը տեղի է ունեցել բնակչության զբաղվածության մարզային ծառայության համակարգում:
Դեպքի արդյունքում համացանցում են հայտնվել քաղաքացիների անունները, աշխատավարձի մասին տեղեկություններ: