Ջեյ Լոն պատմել է, թե ինչու է նախընտրում երիտասարդ տղամարդկանց
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնի է երիտասարդ տղամարդկանց հանդեպ ունեցած իր նախասիրությամբ: 2002թ-ին նա նշանադրվել էր Բեն Աֆլեքի հետ, ով երեք տարով է իրենից փոքր: Նախկին սիրեցյալ Կասպեր Սմարթի և իր միջև տարբերությունն էլ 18 տարի է եղել: Այժմ նա սիրային հարաբերությունների մեջ է 30-ամյա Դրեյքի հետ: Վերջին հարցազրույցներից մեկում նա պատմել է, թե ինչն է իրեն գերում երիտասարդ տղամարդկանց մեջ: Այս մասին գրում է «Elle»-ը:
«20 տարեկանում տղաները շատ ինքնավստահ են և համարձակ, իսկ աղջիկները՝ հակառակը, շատ անինքնավստահ: Հետո ամեն ինչ փոխվում է, տղամարդիկ սկսում են կասկածել իրենք իրենց, իսկ կանայք ներդաշնակություն են զգում իրենք իրենց հետ, ինչը նրանց առավել գրավիչ է դարձնում»,- պարզաբանել է Լոպեսը:
Իր հերթին դերասանուհին ասածը հաստատել է իր փորձով՝ նշելով, որ 20 տարեկանում շատ կոմպլեքսավորված է եղել: