ԱՄՆ-ն վերանայում է իր քաղաքականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարտուղարությունը վերանայում է իր քաղաքականությունը Կուբայի նկատմամբ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Մենք ԱՄՆ-ի քաղաքականությունը Կուբայի նկատմամբ լիովին վերանայելու գործընթացի մեջ ենք»,- նշել է Սփայսերը ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ դեռևս վաղ է սպասելի արդյունքների մասին խոսելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Կուբայի հետ հարաբերությունները վերականգնելու կուրս էր վերցրել կղզու ավելի քան 50-ամյա մեկուսացումից հետո:
Ավելի վաղ Թրամփը բազմիցս քննադատել էր Բարաք Օբամայի քաղաքականությունը Կուբայի նկատմամբ: