Նա կրակի հետ է խաղում. Ջոլին դուրս է եկել Թրամփի դեմ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հանդես է գալիս ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի իմիգրացիոն քաղաքաանության իրականացման դեմ: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Դերասանուհին ՄԱԿ-ում բարի կամքի դեսպան է արդեն 15 տարի, և նրա կարծիքով՝ պետության ղեկավարը «կրակի հետ է խաղում»:
Անջելինա Ջոլին խիստ քննադատել է Դոնալդ Թրամփի իմիգրացիոն հրահանգները: « The New York Times»-ի տեղեկություններով՝ դերասանուհին հպարտանում է իր երկրի պատմությամբ, որը ստեղծել են գաղթականները, ովքեր աշխարհի տարբեր մասերից են եկել ԱՄՆ: «Ամերիկացիները արյուն են թափել, որպեսզի պաշտպանեն ազգային միտքը, որի համաձայն մարդու իրավունքը վեր է աշխարհագրությունից, ազգից և էթնոսից»,- հայտնել է դերասանուհին: