Թրամփը հայտնել է, որ Շվարցենեգերը վատ հաղորդավար և նահանգապետ է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի կինոդերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ կռիվների ժամանակ հայտնել է, որ վերջինս հեռուստահաղորդավարի դերում ավելի վատ է, քան նահանգապետի պաշտոնում: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Այո, Առնոլդ Շվարցենեգերը իրոք նահանգապետի պաշտոնում վատ էր աշխատում և ավելի վատ է որպես «Հայտնի աշակերտ» հեռուստաշոուի հաղորդավար: Բայց նա գոնե փորձել է»,- հայտնել է Թրամփը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփն արդեն հայտնել է, որ դերասանը շատ ցածր վարկանիշ ունի «Հայտնի աշակերտ» հեռուստաշոուում:
Նախագահի խոսքով՝ այդ շոուն «իսկական աղետ» է դարձել: