Խելոքացի՛ր, ԱՄՆ. Թրամփը մեկնաբանել է Լուվրի մոտակայքում կատարված ահաբեկչական ակտը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում մեկնաբանել է Փարիզում Լուվրի մոտակայքի պահակախմբի վրա կատարված հարձակումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Եվս մեկ արմատական իսսլամիստ-ահաբեկիչը Փարիզում Լուվրի թանգարանում հարձակում է իրականացրել: Զբոսաշրջիկները շրջափակման մեջ հայտնվեցին: Ֆրանսիան կրկին եզրին է, խելոքացի՛ր, ԱՄՆ»,- գրել է նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնևը հայտնել էր Լուվրում ահաբեկչական բնույթի հարձակման մասին: