Իրանին չեն անհանգստացնում ԱՄՆ-ի սպառնալիքները
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Թեհրանին չի անհանգստացնում ԱՄՆ-ի սպառնալիքները: Այս մասին գրում է Reuters-ը:
«Իրանին չեն անհանգստացում սպառնալիքները... Մենք երբեք պատերազմ չենք սկսի, բայց պաշտպանության հարցում մենք կարող ենք հույս դնել միայն մեզ վրա»,- թվիթերյան իր էջում գրել է Զարիֆը:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ չի բացառել Իրանի միջուկային փորձարկումներին պատասխանելը: