Թրամփը հերքել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու մասին լուրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտնել է, որ հակառուսական պատժամիջոցները մեղմելու վերաբերյալ որոշում չի կայացրել: Այս մասին գրում է The Hill-ը:
«Ես ոչինչ չեմ մեղմել»,-պաբերականը մեջբերում է նախագահի խոսքերը:
Նշենք, որ ավելի վաղ Սպիտակ տան պետքարտուղար Շոն Սփայսերը հայտնել է, որ Վաշինգտոնը չի մեղմել Մոսկվայի դեմ պատժամիջոցները: