Սպիտակ տան շուրջ նոր պարիսպ կկառուցեն
Գաղտնի ծառայությունը, որը զբաղվում է ԱՄՆ պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության պահպանությամբ, Սպիտակ տան շուրջ նոր պարիսպ կառուցելու վերջնական թույլտվություն է ստացել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ նոր պարիսպը նախկինից կես մետր ավելի բարձր է լինելու՝ բարձրությունը լինելու է մոտ 3,6 մետր: Գաղտնի ծառայությունում համարում են, որ նման պարսպի վրա գրեթե անհնար է բարձրանալ: Միևնույն ժամանակ ծրագրվում է պահպանել Սպիտակ տան պատմական տեսքը:
Սպիտակ տան շուրջ պարիսպն ավելի բարձր կառուցելու նախաձեռնությունն առաջացավ մի քանի դեպքերից հետո, երբ փորձ էր արվել բարձրանալ պարիսպով: Օրինակ՝ օրինախախտներից մեկին հաջողվել է ձերբակալել արդեն այն բանից հետո, երբ վերջինս Սպիտակ տանն է եղել: