Թրամփը նախընտրում է, որ իր աշխատակցուհիները «կանանց նման» հագնվեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իբր թե նախընտրում է, որ իր աշխատակցուհիները «կանանց նման» հանգվեն՝ իսկ աշխատակիցները՝ ինչպես «ուժեղ» տղամարդիկ: Այս մասին գրում է Yahoo Style-ը:
«Նույնիսկ եթե դուք ջինսերով եք, դուք պետք է կոկիկ և խնամված տեսք ունենաք»,- հայտնել է աղբյուրը՝ մեկնաբանելով Թրամփի արած ենթադրյալ հայտարարությունը:
Ինչ վերաբերում է տղամարդկանց անձնակազմին, ապա նրանց իբր պետք է ցուցաբերել «ուժեղ» պահվածք, ընտրել միատոն գույներ և կրել ավանդական փողկապ: