Թուրքիան մեղադրել է Հունաստանին արգելված վայրում զորավարժություն անելու մեջ
Զինավարժուրժությունները, որոնք Հունաստանն անցկացնում է Էգեյան ծովում և մասնավորապես Քոս կղզում, հակասում են 1947 թվականին ընդունված Փարիզյան համաձայանգրի դրույթներին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի ԱԳՆ-ի կատարած հայտարարությանը:
Նշվում է, որ թուրք-հունական հարաբերությունները լարվել են, իսկ վերջին օրերին այդ լարվածությունն առավել նկատելի է դարձել:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հունական ԶԼՄ-ները հայտարարություն էին տարածել այն մասին, որ երեկ Հունաստանի ՌՕ ուժերը զորավարժություններ են անցկացրել Քոս կղզում: Սակայն, 1947 թվականին ստորագրվել էր Փարիզի համաձայանգիրը, որի համաձայն՝ Քոսը տրվել էր Հունաստանին, սակայն մեկ պայմանով, որ չպետք է զինված ուժերն այդտեղ ոտք դնեն: Այդպիսով՝ այդ զորավարժություններն այդ համաձայնագրի դրույթները խախտել են»: