Էրդողանը Մոսկվա կմեկնի մարտի առաջին կեսին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի առաջին կեսին պաշտոնական այցով Մոսկվայում կլինի: Այս մասին «Интерфакс»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը:
Թուրք դիվանագետը մասնավորապես ասել է. «Նախագահ Էրդողանի այցը Մոսկվա ակնկալվում է մարտի առաջին կեսին: Այցի ընթացքում նա վերջին կես տարվա ընթացքում չորրորդ անգամ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»:
Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև չի բացառվում, որ անդրադարձ լինի նաև այլ ոլորտներում երկկողմ համագործակցության բարելավմանը: