«50 Cent»-ն այլևս սնանկ չէ
ԱՄՆ-ում դատարանը փակել է ամերիկացի ռեփեր «50 Cent»-ի սնանկացման հետ կապված գործը: Այս մասին գրում է USA Today-ը:
Նշվում է, որ երաժիշտը սեփական միջոցներից 8,7 միլիոն դոլար է վճարել, իսկ 13,65 միլիոնը ներառվել է այլ՝ իրավաբանական անբարեխիղճ գործունեության մասին գործի կարգավորման արդյունքում իր ստացած փոխատուցումից:
2015 թ.-ին հաղորդվել էր, որ ռեփերը դատարան հայց է ներկայացրել սնանկացման հետ կապված վարկատուներից պաշտպանության մասին հայց էր ներկայացրել դատարան: