Թրամփը չի բացառում ռազմական ճանապարհով պատասխանը՝ Իրանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հնարավոր է համարում Իրանի հրթիռային փորձարկումներին տրվող ցանկացած պատասխան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» անգլիական լրատվական գործակալությանը:
Լրագրողի հարցին պատասխանելով, թե ինչպես է նա դիտարկում, արդյոք հնարավոր է Իրանի հրթիռային փորձարկումներին ռազմական եղանակով պատասխանը, նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «ոչինչ չի բացառում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տունը Իրանին պաշտոնական նախազգուշացում էր տվել հրթռիային փորձարկումների պատճառով: