ԱՄՆ-ի ականակիր նավը մտել է Սև ծով
Ամերիկյան ռազմածովային ուժերի ականակիր նավը մտել է Սև ծովի տարածք: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի կայքին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա արվել է «ծովային անվտանգությանն աջակցելու գործողությունների անցկացման և տարածաշրջանի դաշնակիցների հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման համար»:
Անձնակազմի հրամանատար Էնդրիա Սլոուն նշել է, որ «Porter»-ը Սև ծով է մտել «վերջին մի քանի տարվա մեջ՝ ցույց տալով իրենց՝ տարածաշևջանում անվտանգության և կայունության պայմանին հավատարիմ մնալու շարունակականությունը»:
Նրա խոսքով՝ այս գործողության շրջանակում կոչված են օգնելու համագործակցության բարելավմանը, ինչպես նաև տեղեկությունների փոխանակմանն ու փորձին: