Ջոլին Փիթից ամսական 100 000 դոլար ալիմենտ է պահանջում
Անջելինա Ջոլին իր նախկին ամուսին Բրեդ Փիթից ամենամյսա ալիմենտ է պահանջում 100 000 դոլարի չափով: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «In Touch»-ին:
Հենց այսքան է հարկավոր դերասանուհուն, որպեսզի վեց երեխաներին մեծացնի, ովքեր ամուսնալուծությունից հետո մնացել են մայրիկի հետ: Բացի այդ, աստղը մտադիր է ներդրումներ անել իր ֆոնդում:
Ինչպես հայտնել է դերասանուհու շրջապատի մարդկանցից մեկը, Ջոլին մտադիր է Փիթից 1.2 միլիոն դոլար ստանալ ամեն տարի, որից 250 000-ը՝ 13-ամյա Փիքսի, 8-ամյա Վիվիենի և Նոքսի, 12-ամյա Զախարայի, 10-ամյա Շայլոյի և 15-ամյա Մեդոքսի կրթության համար:
Ինչպես հաղորդվում է, Փիթը դեմ չէ երեխաներին օգնել այդքան գումարով, սակայն ցանկանում է դրանք փոխանցել ֆոնդին, այլ ոչ թե տալ նախկին կնոջը: