Մուտքի մասին հրամանը կառավարությանը չի վերաբերում. Իրաքում ԱՄՆ դեսպանատուն
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը մուտքի արգելքի մասին հրամանի շուրջ պարզաբանել է, որ դա չի տարածվում դիվանագիտական աշխատակիցների և կառավարական այցերի վրա: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Al Sumaria-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին «Արտասահմանցի ահաբեկիչներից երկրի պաշտպանության մասին» հրաման էր ստորագրել, ըստ որի՝ 90 օրով մահմեդական 7 երկրների (Իրան, Իրաք, Եմեն, Լիբիա, Սիրիա, Սոմալի և Սուդան) քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է:
«Հրամանը չի տարածվում իրաքյան դիվանագետների կամ պաշտոնական կառավարական հանձնարարականներով ԱՄՆ-ում ճանապարհորդողների վրա»,- նշվում է դեսպանատան հայտարարությունում: