Բրյուս Սփրինգսթինը ծաղրել է Ավստրալիայի վարչապետի հետ Թրամփի հեռախոսազրույցը
Ամերիկացի երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը ծաղրել է Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած հեռախոսազրույցը: Այս մասին գրում է Billboard-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Թրամփը Թերբուլի հետ ունեցած զրույցն ամենավատն է համարել արտասահմանցի առաջնորդների հետ ունեցած իր զրույցների մեջ:
Մելբուրնի համերգի ժամանակ Սփրինգսթինը կատարել է «Don't Hang Up» երգը, որի ընթացքում հնչել են հետևյալ խոսքերը՝ «Մի՛ կախիր խոսափողը, ինչպես դու միշտ ես անում: Ես գիտեմ՝ դու մտածում ես, թե մեր սերը իրական է: Ես բացատրում եմ քեզ փաստերը, մի՛ կախիր լսափողը»: