Գերեվարված Էլնուր Հուսեյնզադեի մայրը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը (տեսանյութ)
ԱդրբեջանՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել.
«Ադրբեջանցի դիվերսանտի մայրը հերքում է պաշտոնական վարկածը և բացահայտում, որ Զաքիր Հասանովը ստախոս է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ծառայության ընթացքում Էլնուր Հուսեյնովը պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, ծառայության չի ներկայացել, իսկ հետագայում զորացրվել է ԶՈւ-ի շարքերից և ներկայումս Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում չէ: