Թրամփի բժիշկը պատմել է, թե ինչ դեղամիջոցներ է օգտագործում նախագահը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բժիշկը լրագրողերին պատմել է այն մասին, թե ինչ դեղամիջոցներ է ընդունում 70-ամյա նախագահը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Բժիշկը նշել է, որ Թրամփը բուժվում է մի քանի դեղամիջոցներով, որոնք պահպանում են առողջությունը, այդ թվում՝ դեղ է ընդունում մազերի աճի համար:
Թրամփի բժիշկ Հարոլդ Բորնսթեյնը նախագահի հետ ամենամյա հետազոտություն է անցկացնում 1980 թ.-ից: Նախագահը պարբերաբար տետրացիկլին հակաբիոտիկներ է օգտագործում վարդագույն կետիկների համար: Բացի դա, մանկական ասպիրին է խմում, որպեսզի նվազի սրտի կաթվածի հավանականությունը:
Բժիշկը նշել է, որ նախագահը նաև մազաթափության դեմ դեղամիջոցներ է օգտագործում: