ԱՄՆ-ն հայտնել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու ժամկետները
ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար Ջոն Քելին հայտարարել է, որ Մեքսիկայի սահմանին պատի շինարարությունը կավարտվի առաջիկա 2 տարում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Fox News-ին:
Քաղաքական գործիչը մասնավորապես ասել է. «Պատը կկառուցվի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Ես իսկապես հուսով եմ, որ դա կիրականացվի առաջիկա 2 տարում: Նախագծով նախատեսված է տեխնոլոգիական հաղորդիչների տեղադրում մեր հարավարեւմտյան սահմանին»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած այս նախագիծը սահմանների անվտանգության ամրապնդման ընդգրկուն ծրագրի մասն է կազմում: