ԱՄՆ նախագահի ընկերությունները նրա ընտրարշավի հաշվին 12,8 միլիոն դոլար են վաստակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը նրա ընտրարշավի ընթացքում Թրամփին պատկանող ընկերություններին 12,8 միլիոն դոլար է վճարել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Politico պարբերականում հրապարակված հոդվածին:
Նշվում է, որ Ընտրական դաշնաին հանձնաժողովի տվյալներով՝ 2 միլիոն դոլար վճարվել է «Trump Tower Commercial»-ին շենքը վարձակալելու, ինչպես նաև անձնակազմի սպասարկման համար:
Սակայն, նշվում է նաև, որ առավել շատ գումար վճարվել է Դոնալդ Թրամփին պատկանող «TAG Air»-ին, որը կառավարել է այն մասնավոր ինքնաթիռը, որով ընտրարշավի ընթացքում ԱՄՆ նախագահը կատարել է ամենամեծ թվով թռիչքները:
Հյուրանոցներին վճարվող գումարների չափը հասնում է 400 հազար դոլարի: