ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Հիտլերի անձնական հեռախոսը
ԱՄՆ-ում աճուրդի են հանել Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով «Alexander Historical Auctions» աճուրդի տան կայքում զետեղված հայտարարությանը:
Նշվում է, որ «Siemens» հեռախոսը 1945 թվականին խորհրդային զինվորները գտել են Հիտլերի բունկերում և փոխանցել բրիտանացի սպային, ով ընտանիքն այն պահել է ավելի քան 70 տարի: Այն գնահատվել է 200-300 հազար դոլար: Աճուրդի տունն այս հեռախոսը կոչում է «բոլոր ժամանակների, թերևս, ամենակործանարար «զենքը», որը միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլել»:
Աճուրդը կայանալու է փետրվարի 19-ին: Վաճառքի են հանվելու նաև Երրորդ ռեյխի ժամանակաշրջանի այլ իրեր: