«Plus-size» մոդելը նկարահանվել է «Sports Illustrated Swimsuit»-ի համար (տեսանյութ և լուսանկարներ 16+)
Ամերիկացի «Plus-size» մոդել Միլա Դալբեսիոն, ով 2014 թվականին ներկայացրել էր «Calvin Klein»-ի հավաքածուներից մեկը, «Sports Illustrated Swimsuit»-ի ֆոտոշարքի հերոսուհին է դարձել: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Ֆոտոշարքն անց է կացվել ծովի ափին:
«Ես հասա իմ նպատակին, ինչը ցանկանում էի անել արդեն 10 տարի, և ես հպարտանում եմ դրանով»,- իր՝ «Sports Illustrated Swimsuit»-ի հետ առաջին համագործակցության մասին այսպես է արտահայտվել մոդելը: