Բեյոնսեն երկվորյակ է ունենալու. ամուսինները պաշտոնապես հաստատել են լուրը
Երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսին, ռեփեր Ջեյ Զին երկվորյակի են սպասում: Այս մասին աստղը հայտնել է ինստագրամյան իր էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մենք ցանկանում ենք կիսել մեր երջանկությունը: Մենք օրհնվել ենք երկու անգամ: Անչափ շնորհակալ ենք, որ մեր ընտանիքը համալրվելու է երկու անձով, և մենք շնորհակալ ենք ձեզ ջերմ մաղթանքների համար: Քարթերներ»,- նշվում է երգչուհու էջի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ զույգն արդեն մեկ երեխա ունի: Բեյոնսեի և Ջեյ Զիի դուստր Բլյու Այվի Քարտերը ծնվել է 2012 թվականի հունվարի 7-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում էին Բեյոնսեի լուսանկարը և կասկածում, որ նա հղի է: Այս հարցում վստահ էին նաև երգչուհու երկրպագուները: