Թրամփի` ՌԴ-ին հասցեագրված մեսիջները ենթադրում են Սպիտակ Տան կողմից Ղրիմը` որպես Ռուսաստանի մաս ճանաչելու դիրքորոշման մասին
Վերջին շրջանում ԱՄՆ նախագահ Թրամփի` Ռուսաստանին հասցեագրված մեսիջները, որտեղ հստակ ուրվագծվում է Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու հարցում Վաշինգտոնի մտադրությունը, խոշոր հաշվով ենթադրում են Սպիտակ Տան կողմից Ղրիմը` որպես Ռուսաստանի մաս ճանաչելու դիրքորոշման մասին:
Կարելի է հաստատել, որ առաջիկայում Թրամփ-Պուտին հանդիպմանը կողմերն այս հարցում կարող են գալ ընդհանուր փոխհամաձայնության:
Քանի որ Ղրիմի հարցում կողմերի միջև հնարավոր կոնսենսուսը կարող է միայն բեկումնային լինել երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացում, այս ամենի համատեքստում երկու երկրների առաջնորդների միջև հնարավոր հանդիպման նախաշեմին Կիևի իշխանությունների կողմից Դոնբասի ժողովրդական հանրապետության (ԴԺԿ) ուղղությամբ ռազմական գործողությունների վերսկսումը միտված է տապալելու ռուս-ամերիկյան նախաձեռնությունները:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք