Ինչպե՞ս խնամել մաշկը արևայրուքը պաշտպանելու համար
Ամառն արդեն եկել է և շուտով արևայրուքը էլի նորաձև կլինի: Եթե չեք գնալու հանգստանալու, կամ նախընտրում եք արևայրուք ստանալ սոլյարիի միջոցով, ապա պետք է ճիշտ խնամել մարմինը:
Պետք է մոռանալ կոշտ սկրաբերի և սպունգերի մասին: Դրանց փոխարեն ավելի լավ է օգտագործել սուրճի, ձիթապտղի յուղի ու ծովային աղի խառնուրդ և այն քսել մաշկին:
Սուրճը կօգնի պահել գույնը, աղը կթարմացնի մաշկը, իսկ յուղը փափուկ կդարձնի ձեր մաշկը:
Չպետք է հաճախ այցելել բաղնիք: Գոլորշին միանգամից բացացնում է արևայրուքի գույնը:
Մաշկը մշտապես փափուկ պահեք, հատկապես այն ժամանակ, երբ պատրաստվում եք այցելել սոլյարի: կարել է օգտագործել ցանկացած տեսակի կրեմ, սակայն ավելի լավ կլինի, եթե օգտագործեք հատուկ արևայրուքի պահպանման համար նախատեսված կրեմներ: