Դի Կապրիոն կդառնա «իտալական Շերլոկ Հոլմս»-ը
Դի Կապրիոյի մասնակցությամբ նոր ֆիլմը հիմնված կլինի Սթիվեն Թոլտիի դեռևս չհրապարակված սիրավեպի վրա, որը նվիրված է նյույորքցի դետեկտիվի և «Սև ձեռք» գաղտնի կազմակերպության պատերազմին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հոլիվուդյան դերաանը «Սև ձեռք» անունով ֆիլմում կկերտի գլխավոր հերոսին:
«Paramount» ընկերությունն արդեն իրավունք է ձեռք բերել Թոլտիի ստեղծագործությունն էկրանավորելու համար: Գիրքը լույս կտեսնի և կվաճառվի 2017 թվականի ապրիլից և կպատմի այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Նյու Յորքում 1903 թվականին:
Սյուժեի կենտրոնում նյույորքցի դետեկտիվ Ջոզեֆ Պետրոսինոն է՝ «իտալական Շերլոկ Հոլմս» մականունով հայտնի:
Պրեմիերայի օրը դեռևս անհայտ է: