Ճանապարհների վիճակը՝ Հայաստանում և Արցախում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին` ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և
անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը և Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի են բքի
պատճառով:
Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Վանաձորի, Կապանի և Գորիսի տարածաշրջանների
ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ապարանի, Աշոցքի, Ախուրյանի, և Կոտայքի ավտոճանապարհներին բուք է:
Նոյեմբերյանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ
մերկասառույց է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և
աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։