Նիկոլ Քիդմանը կխաղա Ակվամենի մոր կերպարում
Օսկարակիր դերասանուհի Նիկոլ Քիդմանը կարող է Ակվամենի մոր դերակատարը դառնալ նույն անունով սուպերհերոսի մասին ֆիլմում: Այս մասին գրում է Variety-ն:
Ֆիլմի գլխավոր դերակատարը «Գահերի խաղը» սերիալի աստղ Ջեյսոն Մոմոան է, ռեժիսորը` Ջեյմս Վանը:
Ֆիլմը գործողությունները տեղի են ունենում «DC Comics» տիեզերքում: Ակվամենը Թոմ Քարրի անունով փարոսի աշխատողի և Ատլանտիդայի թագուհի Ատլաննայի որդին է: Ատլաննայի դերը առաջարկվել է Քիդմանին: