ԱՄՆ Կոնգրես է մտցվել Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու բանաձև
ԱՄՆ Կոնգրես բանաձև է մտցվել, որը նախագահին թույլ տալու Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել, եթե փորձի միջուկային զենք ստանալ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ բանաձևի տեքստը հրապարակվել է Կոնգրեսի կայքում: Մանսավորապես նշվում է, որ «Միացյալ Նահանգները պետք է անհրաժեշտ ամեն ինչ անի՝ երաշխավորելու համար Իրանի կողմից միջուկային զենք ստանալու անհնարինությունը»:
Այդպիսով՝ ԱՄՆ նախագահին իրավունք է վերապահվում Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել՝ միջուկային զենքի ստացումը թույլ չտալու համար, եթե անհրաժեշտ համարի:
Բանաձևը ներկայացրել է դեմոկրատ Էլսի Հասթինգսոնը: