Բաքվում ահաբեկիչներ են չեզոքացվել
Բաքվում ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով չեզոցվել է 4 անձ: Այս մասին գրում է ադրբեջանական APA-ն՝ հղում տալով Պետական անվտանգության ծառայության հասարակության հետ կապերի բաժնին:
Հատուկ գործողությունն իրականացվել է հունվարի 31-ին:
Նշվում է, որ Պետական անվտանգության ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Ադրբեջանի սահմաններից դուրս գործող ահաբեկչական կազմակերպություններին միացած անձանց խումբը, ձեռք բերելով պայթուցիկ նյութեր և զենք, պատրաստվում է երկրի տարբեր անկյուններում ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Անցկացված հետաքննությունից հետո այդ տեղեկությունը հաստատվել է։