Ամերիկացի քահանան մահից 20 տարի առաջ խնդրել է ներել իրեն սպանողին
Կաթոլիկ քահանա Ռենե Ռոբերտը, ով գնդակահարվել է 2016 թվականի ապրիլին, դեռևս 1995 թվականին ստորագրել է՝ այսպես կոչված, «կյանքի հռչակագիր»: Այնդպիսով, այդ փաստաթղթով, նա խնդրում է բռնի մահվան դեպքում, մահապատժի չդատապարտել այն իրագործող մարդկանց: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ ԱՄՆ-ում «կյանքի հռչակագիրը» սովորաբար ստորագրում են մահապատժի հակառակորդները: Տեքստում նշված է, որ մարդասպանին չի կարելի է մահապատժի ենթարկել՝ որքան էլ սարսափելի լինի հանցագործությունը և որքան սաստիկ լինեն զոհի տառապանքները:
Ռոբերտի գրեթե մեկ տասնյակ գործընկերներ, այդ թվում՝ արքեպիսկոպոս Ուիլթոն Գրեգորին եկել են Օգասթա քաղաքի (Ջորջիա նահանգ) դատարանի շենքի մոտ՝ դատավորներին հայտնելու Ռոբերտի դիրքորոշման մասին: Ըստ նրանց՝ քահանան կանխատեսել է իր մահը և գուցե, դա է պատճառ հանդիսացել, որ նա նման փաստաթուղթ ստորագրի: