Նիկոլաս Քեյջը ներկա է եղել իրեն նվիրված կինոփառատոնին
Չորրորդ ամենամյա կինոփառառոնը, որը նվիրված է եղել ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջին, նշանավորվել է միջոցառման հերոսի ներկայությամբ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «NME»-ին: «C4GED 4-EVER» անունով կինոփառատոնն ավանդաբար տեղի է ունեցել Տեխաս նահանգի Օստին քաղաքում:
«Խորասուզվեք մեզ հետ միասին այս փառավոր դերասանի խելքի խորության մեջ: Մի կողմ նետեք նորմալության կապանքներն ու զգացեք ամենահրաշալի և ամենակարող ժապավենների10-ժամյա ուղևորության մեգաէքստրիմը»,- նշվում է միջոցառման հրավերում:
Փառատոնին ժամանած դերասանը պատասխանել է իր արվեստը սիրող մարդկանց հարցերին:
Հաջորդ փառատոնը՝ հինգերորդը, որը նվիրված կլինի Քեյջին, կունենա «CAGED 5: THE CAGENING» անունը: