Քանյե Ուեսթը, Ջասթին Բիբերն ու Դրեյքը բոյկոտել են «Գրեմմի-2017»-ը
Շատ շուտով՝ փետրվարի 12-ին, ԱՄՆ-ում կհայտարարեն «Գրեմմի-2017»-ի մրցանակակիրների անունները: Սակայն արարողությունը կացնի առանց երեք թեկնածուների: Խոսքը Ջասթին Բիբերի, Դրեյքի և Քանյե Ուեսթի մասին է: «TMZ»-ի տեղեկություններով՝ երաժիշտները բոյկոտել են մրցանակաբաշխությունը: Այս մասին գրում է «Elle» ամսագիրը:
Ինչպես հաղորդվել է, Ջասթին Բիբերը, ով չորս անվանակարգում կարող է հաղթել այս տարի, «Գրեմմին» «ոչ ակտուալ և անարդար է համարում երիտասարդ արտիստների համար»: Դրեյքը, ով 8 անվանակարգերում է նոմինացված, կիսում է նրա կարծիքը:
Քանյե Ուեսթը, ով ևս 8 անվանակարգում է նոմինացված, այլ պատճառներ ունի մրցանակաբաշխությանը բոյկոտ հայտարարելու համար: Ռեփերն այն ռասիստական է համարում: Ուեսթի կարծիքով՝ 21 արձանիկ նա ստացել է միայն նրա համար, որովհետև նրա հետ միշտ նոմինացված է եղել առնվազն մեկ սևամորթ երաժիշտ: