Օբամայի թիմը պատրաստ է Թրամփի դեմ պատերազմին
Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբաման պատրաստվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունների դեմ պայքարին: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Politico»-ին:
Թերթի լրագրողները նշում են, որ Օբաման իր մարդկանց հետ միասին այժմ ակտիվորեն հետևում է, թե ինչ է ձեռնարկում Թրամփը: Նրանք չեն բացառում այն բանի հնարավորությունը, որ Օբաման հանդես կգա Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի դեմ կոշտ հակադրությամբ:
Ինչպես հայտնի է, Օբաման ավելի վաղ աջակցել էր Թրամփի հրահանգի դեմ հանդես եկողներին և մասսայական բողոքի ցույցերին: Ըստ Թրամփի հրահանգի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 7 երկրներից մարդիկ չեն կարող մուտք գործել ԱՄՆ-ի տարածք: