Կալիֆորնիայի սենատորը կոչ է արել ցույց տալ Մելանիա Թրամփի իմիգրացիոն փաստաթղթերը
Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Նենսի Սքինները պահանջել է, որպեսզի Սպիտակ տունը հրապարակի ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի իմիգրացիոն փաստաթղթերը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Independent պարբերականին:
Նշվում է, որ այդպիսով սենատորը փորձում է կի բողքի ձայնը բարձրացնել՝ Թրամփի՝ միգրանտների հետ կապված խստագույն որոշումների դեմ: «Թրամփի շրջապատից ոչ մեկը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը պարզաբանում է հանգամանքները, ինչպես նաև նրա (Մելանիա Թրամփի) մոտ օրինական կարգավիճակի առկայությունը»,- ասել է նա:
Սքինները նաև հիշեցրել է, որ մինչև Թրամփը ընտրվելը, նա խոստացել էր, որ իր կինը մինչև նախագահական ընտրություններ այս թեմայով մամուլի ասուլիս կտա, սակայն դա դեռևս տեղի չի ունեցել: