Թրամփի խորհրդականը պարզաբանել է իմիգրացիոն արգելքների նպատակները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությյան հարցերով խորհրդական Վալիդ Ֆարեսը ասել է, որ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները մահմեդականների նկատմամբ խտրականություն չեն, այլ ծառայում են այն բանին, որպեսզի պաշտպանեն երկիրը ահաբեկիչներից, ովքեր փախստական են ձևանում: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Թրամփն անցյալ շաբաթ երկու հրաման էր ստորագրել, որոնցով սահմանափախվում էր փախստականների մուտքն ԱՄՆ: Մասնավորապես՝ 120 օրով փախստականներին տեղափոխելու ծրագիրը կասեցվել է: Սիրիայից մարդկանց ներհոսքն անորոշ ժամանակով կասեցվել է: Բաց դա 90 օրով սահմանափակվել է մահմեդական 7 երկրների` Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Ֆարեսի խոսքով` ձեռնարկված միջոցառումները նպատակ չունեն խտրականություն մտցնել մահմեդականների կամ որևէ ազգի դեմ, խոսքը ահաբեկիչներից պաշտպանվելու մասին է: