Ամերիկացիների 57%-ը դրական է վերաբերում նախագահ Թրամփի իմիգրացիոն հրամանին. հարցում
«Rasmussen Reports» ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 57%-ը աջակցում է նախագահ Թրամփի կողմից ընդունած երկիր մուտք գործելու վերաբերյալ սահմանափակումներին: Այս մասին գրում է The Hill-ը:
Ինչպես գրում է պարբերականը` ընկերությունն անցկացրել է հեռախոսային և ինտերնետ-հարցում` հարցնելով ԱՄՆ մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքն արգելող հրամանի շուրջ հասարակ ամերիկացիների կարծիքը:
Հարցման տվյալներով` հարցվածների 57%-ը աջակցում են նախագահի որոշումն ու դրական են վերաբերվում նոր հրամանին, 33%-ը դեմ է արտահայտվել հրամանին, 10%-ը դժվարացել է պատասխանել: