ԱՄՆ-ում բոյսկաուտների շարքերում կներառվեն նաև տրանսգենդերներ
«Ամերիկայի բոյսկաուտներ» կազմակերպության գործադիր տնօրեն Մայքլ Սերբոուն The Washington Post-ին պատմել է, որ կազմակերպությունը արդեն իր շարքեր կընդունի տրանսգենդերներին: Այս մասին գրում է Aif.ru-ն:
Անցյալ տարի շարքերից հեռացրել էին 8-ամյա Ջո Մալդոնադոյին, ով աղջիկ էր ծնվել, սակայն որոշել էր սեռափոխ լինել: Ջոյի ծնողները բողոքել էին, ինչից հետո կազմակերպությունը որոշել էր վերանայել իր քաղաքականությունը:
Այժմ երեխաներին կընդունեն` հիմք ընդունելով ոչ թե այն սեռը, որը նշված է երեխաների ծննդյան վկայականում, այլ այն, որը կնշեն ծնողները: Նշենք, որ ավելի վաղ բոյսկաուտներն արդեն թույլատրել են ընդունել բացահայտ համասեռամոլների, այդ թվում` դասավանդողների կարգավիճակով:
«Ամերիկայի Բոյսկաուտները» մանկական ամենապոպուլյար կազմակերպություններից մեկն է, որում անդամագրված են շուրջ 2,7 միլիոն սկաուտ և միլիոնից ավել կամավորներ: