Ոսկին թանկանում է Թրամփի հրամանի պատճառով դոլարի անկման ֆոնին
Ոսկու արժեքը երեքշաբթի բարձրացել է ավելի անվտանգ ակտիվների պահանջարկի աճի ֆոնին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության հետ, ամրագրված դոլարի էժանացմամբ, որի մասին վկայում են սակարկության տվյալները:
Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ մասնավորապես Նյու Յորքի «Comex» բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսները աճել են 7,20 դոլարով կամ 0,60 %-ով մինչև 1203,20 դոլար տրոյական ունցիայի դիմաց, իսկ արծաթի մարտյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,31 %-ով ունցիայի դիմաց մինչեւ 17,21 դոլար: