Մոտ 900 փախստական կգնա ԱՄՆ` անկախ Թրամփի հրամանից
Միացյալ Նահանգների կառավարությունը հաստատել է շուրջ 872 ներգաղթյալների մուտքը երկիր, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձակած հրամանին: Այս մասին գրում է Reuters-ը:
Հաղորդվում է, է որ ներգաղթյալների մուտքը կիրականացվի հունվարի 30-ից փետրվարի 5-ը:
Նույնպես հաղորդվում է, որ ներքին անվտանգության դեպարտամենտը հարկադրված է եղել հաստատել ներգաղթյալների մուտքը, քանի որ վերջիններիս փաստաթղթերը ստուգված են եղել, երբ նրանք «ճանապարհին են եղել»: