Բեն Աֆլեքը Բեթմենի մասին ֆիլմ չի նկարահանի
Օսկարակիր Բեն Աֆլեքը Բեթմենի մասին ֆիլմ չի նկարահանի, նա նախագծում է մնում որպես գլխավոր դերակատար և պրոդյուսեր: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Աֆլեքի խոսքով` պարզ երևում էր, որ նա չի կարող կատարել և՛ դերասանի, և՛ ռեժիսորի աշխատանքները: Դերասանը որոշել է ռեժիսորի աշխատանքի համար գործընկեր գտնել, ով կհամագործակցի իր հետ այդ մասշտաբաին ֆիլմում:
Նշենք, որ դերասանը ավելի վաղ հայտարարել էր Բեթմենի մասին առանձին ֆիլմ նկարահանելու մտադրության մասին: