Բրեդ Փիթն առանձնատնից դուրս է նետել Անջելինա Ջոլիի իրերը
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը իր նախկին կին Անջելինա Ջոլիի իրերը դուրս է նետել առանձնատնից: Տնից իրերը հանելու տեսարանին հետևել են արտիստի հարևանները: Այս մասին գրում է Radaronline.com-ը:
Ականատեսները հավաստիացնում են, որ աշխատողներն անփութորեն էին վերաբերվում դերասանուհու իրերին և հաճախ էին դրանք գցում գետնին:
Ինչպես նշվում է, բարձումից հետո գետնին են մնացել լուսանկարների շրջանակներ և փոքր հուշանվերներ: Այս գործընթացին անձամբ հետևել է Բրեդ Փիթը, սակայն աշխատողներին չի հորդորել ավելի կոկիկ վերաբերվել իր նախկին կնոջ իրերին:
Լրագրողները ենթադրում են, որ զույգը կարողացել է ի մի գալ ունեցվածքը կիսելու հարցում, և այդ առանձնատունը մնալու է Բրեդ Փիթին: