Թրամփը Սպիտակ տան աշխատակիցներին մուլտֆիլմ է ցուցադրել
ԱՄՆ նախագահի աշխատավայրում տեղի է ունեցել «Դորիի որոնումներում» մուլտֆիլմի ցուցադրություն: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Entertainment Weekly»-ին:
Դա տեղի է ունեցել կիրակի օրը՝ հունվարի 29-ին՝ Թրամփի իմիգրացիոն քաղաքականության կոշտացման ֆոնին:
Ինչպես պարզաբանել է Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփենսերը, նախագահը մուլտֆիլմն ամբողջությամբ չի դիտել:
«Մոտ մեկ րոպեով նա երևացել է Սպիտակ տան աշխատակիցների աչքին, իսկ հետո վերադարձել իր աշխատանքին»,- ասել է Սփենսերը:
Դերասան Ալբերտ Բրուքսը, ով Մարլինին է հնչյունավորում՝ մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին, մեկնաբանել է այս իրադարձությունը՝ նշելով, որ տարօրինակ է, որ Թրամփը դիտում է «Դորիի որոնումներում» մուլտֆիլմը: