«Viber»-ը գաղթականներին կպաշտպանի Թրամփից
«Rakuten» ընկերության գլխավոր տնօրեն Հիրոշի Միքիթանին հայտնել է սեփական մտադրության մասին, որն է՝ անվճար զանգեր այն երկրներ, որոնք ընկել են Դոնալդ Թրամփի իմիգրացիոն հրահանգի տակ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Venture Beat»-ին:
Թվիթթերյան իր էջում Միքիթանին հանդես է եկել ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականության կոշտացմանը խիստ քննադատելով:
«Ես շատ եմ տխրում՝ տեսնելով, թե ինչ է այժմ կատարվում ԱՄՆ-ում: Ես եկել եմ Միացյալ Նահանգներ, երբ 7 տարեկան էի, և իսկապես շատ եմ հարգում ամերիկացիներին իրենց մեծ սրտերի համար»,- գրել է Միքիթանին:
Դրանից հետո նա հայտնել է, որ շուտով «Viber»-ում հնարավոր կլինի անվճար զանգեր իրականացնել ԱՄՆ-ից Լիբիա, Սոմալի, Սուդան, Իրան, Իրաք, Սիրիա և Եմեն: