Սերժ Թանկյանը «կեղծավորություն» է անվանել Թրամփի իմիգրացիոն արգելքը
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում մի լուսանկար է հրապարակել՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրին, համաձայն որի՝ արգելվում է Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Եմենի, Սուդանի և Սոմալիի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Լուսանկարում շվում են այն մուսուլմանական երկրները, որի քաղաքացիների ձեռքով 1975-2015 թվականների ընթացքում ամերիկացիներ են սպանվել: Դրանց թվում հայտնվել են Սաուդյան Արաբիան (2369), Արաբական Միացյալ Էմիրությունները (314), Եգիպտոս (162), Լիբանան (159):
Մինչդեռ, ըստ վիճակագրության, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Եմենի, Սուդանի և Սոմալիի քաղաքացիների կողմից ոչ մի ամերիկացի չի սպանվել: Այս տվյալները ներկայացնելով` Թանկյանը Թրամփի արգելքը կեղծավորություն է անվանել: