Քիմ Քարդաշյանի զարդերը նախ հալեցվել են, այնուհետև վաճառվել
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին թալանելու մեջ կասկածյալները պատմել են, որ գողացված զարդերից գրեթե ամբողջը վաճառվել է, իսկ մինչ դա՝ հալեցրել: Այս մասին գրում է Aif.ru-ն՝ հղում անելով Lenta.ru-ին:
Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Քիմ Քարդաշյանին Փարիզի իր վարձակալած հյուրանոցային համարում թալանել էին, տարել էին շուրջ 5 միլիոն եվրո արժողությամբ զադեր և ադամանդե մատանի:
Փարիզյան ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործները մտադրված «որս» են կազմակերպել Քարդաշյանի զարդերի նկատմամբ, քանի որ հեռուստաաստղը դրանք հաճախակի է ցուցադրել ինստագրամյան իր էջում: Դեպքից հետո աստղը 20 թիկնապահ էր վարձել:
Կասկածյալներից մեկը պատմել է, որ գրեթե բոլոր զարդերը Բելգիայի սև շուկայում վաճառվել են՝ բացառությամբ ամուսնական ադամանդե մատանուց: Որպեսզի ոսկերիչները չճանաչեն զարդերը, չարագործները նախ հալեցրել են դրանք: